Ողջույն, ես Լուսինեն եմ: Մարտահրավեր եմ ստացել իմ ընկերուհի Մանեից «Ու ես շարժվեցի» նախագծի շրջանակներում, որի հեղինակը ընկեր Մարթան է:

Յուրաքանչյուր արտասովոր իրավիճակ մարդուն ինչ-որ բան է սովորեցնում: Համաշխարհային պանդեմիան մեզ հնարավորություն տվեց նորովի մտածելու և ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու, հարմարվելու արտասովոր իրադրությանը: «Ու ես շարժվեցի» նախագծի շրջանակներում ես սկսեցի ուսումնասիրել ինքս ինձ, ինձ ընտանիքում մեկուսացված և շրջակա միջավայրը առանց մարդու:

Մեկուսացումը նպաստեց, որ ես սկսեմ մտածել առողջ ապրելակերպի մասին, զբաղվեմ սպորտով: Ամեն առավոտ սկսեցի վազել, մաքուր օդ շնչել, կատարել լիցքային վարժություններ:

Առավոտյան սպորտով զբաղվելիս ուսումնասիրեցի նաև շրջակա միջավայրը, որի արդյունքում պարզեցի , որ շնչում եմ մաքուր օդ, նվազել է փողոցների աղբը (հատկապես պլաստիկ շշերը ու բաժակները), փողոցում քիչ է աղմուկը, փոշին: Շրջապատում բոլորը սկսել են մտածել բնության մասին:

Ինչը վերաբերվում է ընտանիքում մեկուսացմանը, ապա սկսեցինք ընտանիքի անդամներով ավելի շատ շփվել իրար հետ, խաղում ենք մոռացված խաղեր, լսեցի շատ հետքարքիր պատմություններ մեր ընտանիքի նախնիների մասին:

Ինքնամեկուսացումով ես շարժվեցի առաջ… դեպի նոր մտածելակերպ❤️

Գոյականի հոլովումներ

Գոյականի սեռական հոլովը կազմվում է տարբեր թեքույթներով։ Ըստ
դրանց՝ առանձնացվում են տարբեր հոլովումներ։ Ժամանակակից հայերենում կա
8 հոլովում՝ -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո-։ Հոլովումները լինում են արտաքին և
ներքին։ Արտաքին թեքման դեպքում մասնիկն ավելանում է բառի վերջից, իսկ
ներքին թեքման դեպքում փոփոխությունը կատարվում է բառի մեջ։ Արտաքին են
-ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց հոլովումները, իսկ -ա-, -ո- հոլովումները ներքին են։
Ի հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ մեծ է՝ սեղանի, գրքի, ծաղկի,
տետրի և այլն։ Պետք է հիշել, որ բացի -ց հոլովմանը պատկանող բառերից՝ մյուս
բոլոր գոյականների հոգնակիի ձևերը նույնպես հոլովվում են -ի-ով, օրինակ՝
լեռան, բայց լեռների, ընկերոջ-ընկերների, օրվա-օրերի։ Գոյականի հոլովումը
որոշվում է ըստ եզակի սեռական հոլովի։
Ու հոլովմանը պատկանում է ի-ով ավարտվող բառերի մեծ մասը (օրինակ՝
բարդի-բարդու, գինի-գինու), հետևյալ բառերը՝ ամուսին, անկողին, Աստված,
մարդ, ձի (հազվադեպ՝ թի, դի), ինչպես նաև անորոշ դերբայը (օրինակ՝ գրել-
գրելու, կարդալ-կարդալու, վազել-վազելու)։ Ինչպես տեսնում ենք, կա կազմության
երկու ձև՝ ի-ու (այգի-այգու) կամ 0-ու (մարդ-մարդու)։
ՎԱ հոլովմանը պատկանում է ժամանակ ցույց տվող գոյականների մի մասը,
օրինակ՝ տարի-տարվա, օր-օրվա, ամիս-ամսվա, շաբաթ-շաբաթվա և այլն։
Սակայն ժամանակ ցույց տվող մի շարք բառեր այս հոլովմանը չեն պատկանում՝
րոպե, դար, վայրկյան, երեկո բառերը, ամսանունները և այլն։ Շաբաթ բառը
հոլովվում է վա-ով, եթե արտահայտում է ամբողջ շաբաթվա՝ 7 օրվա իմաստ, այլ
ոչ թե շաբաթ օրվա։
ԱՆ հոլովմանը պատկանում է գրաբարում -ն վերջնահնչյունն ունեցած բառերի
մի մասը՝ մկան, ձկան, դռան, լեռան, թոռան, բեռան, ծոռան, եզան, գառան, նռան և
այլն, ինչպես նաև -ում վերջածանցով կազմված բառերը, օրինակ՝ շարժում-շարժման,
ուսման, մոտեցման, զեկուցման։ Այս հոլովմամբ են հոլովվում նաև մանուկ (եթե
անձնանուն չէ), գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը՝ գարնան, աշնան, ամռան,
ձմռան, թեև գործածական են նաև ամառվա և ձմեռվա ձևերը։
ՈՋ հոլովման պատկանում են անձ ցույց տվող մի քանի բառեր՝ ընկեր, քույր,
կին, տեր, սկեսուր, աներ և այլն։ Սրանց մի մասը կարող է հոլովվել նաև -ի-ով։
Ց հոլովման պատկանում են -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված
այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն, գերդաստան են ցույց տալիս, ինչպես՝
Գրիգորենք-Գրիգորենց, Վարդանանք-Վարդանանց, մերոնք-մերոնց, Վեդունք-
Վեդունց և այլն։ Այսպես են հոլովվում նաև մարդիկ, կանայք և տիկնայք հոգ-
նակիները՝ մարդկանց, կանանց, տիկնանց։
Ո հոլովման պատկանում են հայր, մայր, եղբայր և նրանցով կազմված այն
բառերը, որոնցում նրանք վերջին բաղադրիչ են (օրինակ՝ հորեղբայր, նախա-
հայր)։ Այս հոլովումը ներքին է, որովհետև փոփոխությունը կատարվում է բառի
ներսում։
Ա հոլովման պատկանում են -ություն վերջածանցով կազմված բառերը
(օրինակ՝ մեծություն-մեծության, ընկերության, գեղեցկության), ինչպես նաև տուն,
շուն, սյուն, ձյուն, արյուն, անկյուն, անուն բառերը։ Անկյուն բառը հիմնականում
այսպես է հոլովվում, երբ երկրաչափական հասկացություն է (օրինակ՝ Որոշել
տրված սուր անկյան աստիճանը), իսկ մյուս դեպքերում սովորաբար հոլովվում է
ի-ով (օրինակ՝ Սենյակի անկյունի մոտ կախված նկարը գեղեցիկ էր)։ Հոլովման
ժամանակ անուն բառում կատարվում է ու-վ հնչյունափոխություն՝ անուն-անուան-
անվան։
Այլաձև հոլովում։ Ընդհանուր հոլովումից շեղվում են մի քանի բառեր, որոնք
ունեն այլաձև հոլովում՝ աղջիկ-աղջկա (-ա արտաքին հոլովում), սեր-սիրո (-ո
արտաքին հոլովում), մահ-մահվան (-վան արտաքին հոլովում), դուստր-դստեր,
կայսր-կայսեր (-ե ներքին հոլովում)։ Դուստր և կայսր բառերը կարող են հոլովվել
նաև -ի-ով։ Սեր բառի հոդավոր տրականը լինում է սիրուն։ Սրանցից բացի՝ կան
նաև այլ ձևեր, որոնք, սակայն, հնացած են և գործածվում են միայն որոշ քա-
րացած կապակցություններում, ինչպես՝ հուսո, լուսո, սգո, պատվո (-ո արտաքին),
ծննդյան, հանգստյան, գալստյան, կորստյան (-յան հոլովում)։ Սովորաբար այս
բառերը հոլովվում են ի-ով։

Քերականություն

1.Հոլովել  քաղաք, գիրք, մարդ,  ընկերբառերը: 

Քաղաք – քաղաք, քաղաքի, քաղաքին, քաղաքը, քաղաքից, քաղաքով, քաղաքում

Գիրք – գիրք, գրքի, գրքին, գիրքը, գրքից, գրքով, գրքում

Մարդ – մարդ, մարդու, մարդուն, մարդուն, մարդուց, մարդով, մարդու մեջ

Ընկեր – ընկեր, ընկերոջ, ընկերոջ, ընկերը, ընկերոջից, ընկերով, ընկերոջ մեջ

2. Որոշեք, թե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները: 
Փողից – բացառական հ.,  ձեռքով – գործիական հ., փշին – տրական հ., սրտում – ներգոյական հ., աչքի – սեռական հ.: 

3. Որոշեք՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:

Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է: (ԲԱՑԱՌԱԿԱՆ)

Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա: (ԲԱՑԱՌԱԿԱՆ, ՍԵՌԱԿԱՆ)

Մոտենալով կարկաչուն գետակին տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ: (ՏՐԱԿԱՆ, ԳՈՐԾԻԱԿԱՆ, ՍԵՌԱԿԱՆ)

Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր: (ՍԵՌԱԿԱՆ, ՀԱՅՑԱԿԱՆ)

4. Հոլովեք հետևյալ բառերը՝ քար, քաղաք, սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն:

Քար – քար, քարի, քարին, քարը, քարից, քարով, քարի մեջ

Քաղաք – քաղաք, քաղաքի, քաղաքին, քաղաքը, քաղաքից, քաղաքով, քաղաքում

Սահնակ – սահնակ, սահնակի, սահնակին, սահնակը, սահնակից, սահնակով, սահնակի մեջ

Մայր – մայր, մոր, մորը, մորը, մորից, մորով, մոր մեջ

Աշուն – աշուն, աշնան, աշնանը, աշունը, աշունից, աշունով, աշնան մեջ 

Գլուխ – գլուխ, գլխի, գլխին, գլուխը, գլխից, գլխով, գլխում

Բնություն – բնություն, բնության, բնությանը, բնությունը, բնությունից, բնությունով, բնության մեջ

Գարունն իմ աշխարհում

Ղազարոս Աղայան

Սառած գետինը տաքանում է և սկսում է կանաչել։ Փետացած ծառերը բացվում, փթթում են։ Սար ու ձոր ծլում, ծաղկում է։ Երբ որ տեսնում ես գույն-գույն ծաղիկները արևի տակ փայլելիս, կարծում ես, թե փոքրիկ մանուկներ են ժպտում երեսիդ, ճխում, ճչում, խնդում, ծիծաղում։ Եվ երբ նորեկ երգեցիկ թռչուններն էլ ձայն-ձայնի տված ծլվլում են, կարծում ես, թե բոլոր արարածները ձեռք-ձեռքի տված, պար են գալիս, ցնծում, զվարճանում, գարնան գալը շնորհավորում։


Ով ասես՝ որ անհամբեր չի սպասում գարնան գալուն։ Թե՛ մարդ, թե՛ գազան, թե՛ անասուն և թե՛ թռչուն՝ ամենքն էլ գարնան գալուն են սպասում, ամենքն էլ ուզում են, որ գարունը շուտով գա և իրանց անուշ արև և քաղցր օրեր տա։


Ձմեռվա վերջին ամենի կերակուրը պակասում է — ընտանի կենդանիներին խոտ ու հարդ է պետք — չկա։ Նրանք նիհարում են և մինչև անգամ սովամահ են լինում։ Թեպետ լեզու չունին, որ մեզ նման պարզ ասեն, բայց ամեն անգամ իրանց տիրոջը տեսնելիս՝ այնպես աղիողորմ ձայնով մայում, բառաչում են, որ տիրոջ սիրտը կտոր-կտոր է լինում։


Ի՞նչ անե խեղճ տերը: Էլ մարագումը հարդ չի մնացել, էլ ամառվան դրած ահագին դեզը չկա։


Սրանից լավ վիճակի մեջ չեն լինում և վայրենի անասունները, գազաններն ու թռչունները, և ոչ էլ այն մարդիկը, որոնց ձմեռվա պաշարը հատած է լինում, էլ ոչ վառելու փայտ ու ածուխ են ունե¬ նում և ոչ ուտելու հաց։


Ահա ամենքի այս տեսակ հուսահատած ժամանակը գալիս է գարունը և իր հետ բերում նոր կյանք և ուրախություն։


Այնուհետև ձյունը հալվում է, կապված ճանապարհները բացվում են, գնալ-գալը՝ թե՞ ձիով և թե՞ սայլով, հեշտանում է։


Այնուհետև ով ինչ որ չի գտնում իր գյուղումը, գնում է ուրիշ գյուղից բերում։ Ով որ քաղաք տանելու և վաճառելու բան ունի, հիմա կարողանում է տանել։ Քաղաքոլմն էլ աժանանում է ապրուստի պաշարը։


Ահա թե ինչո՞ւ գարունը սիրելի է բոլոր արարածների համար, մանավանդ մանր ու մրսկան երեխանց համար։


Գարունը մտնում է մարտի իննին և շարունակվում է երեք ամիս։ Գարնան ամիսներն են — մարտ, ապրիլ և մայիս։

Գոյականի հոլովներ

Գոյականի ձևափոխություններից ամեն մեկը կոչվում է հոլով: Հոլովից է կախված, թե գոյականը նախադասության մեջ ինչ պաշտոն կարող է կատարել: 

Հայերենն ունի 7 հոլով՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական:

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է:
Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան:
Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:

Անհատական ուսումնական պլան

• Ուսումնական պարապունքներ — առարկաների առցանց ուսումնասիրութուն, տնային հանձնարարությունների առցանց կատարում:

• Լրացուցիչ կրթություն — գեղարվեստական գրքերի ընթերցում, անգլերեն լեզվի կատարելագործում

• Նախընտրելի զբաղմունք — նկարչություն, ուսուցողական ֆիլմերի դիոտում

• Ընտանեկան ժամանց — ընտանեկան խաղեր, քաղցրավենիքի պատրաստում:

Ինքնաստուգում

1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:
1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ
2) աման-րյա, դեղնազ-ծ,երկար-րյա, մեղմ-րեն
3 վաղ-րոք, տն-րեն, օր-րոց, մեղմ-րոր
2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում բ:
1) անխա-, Գա-րիել, գրա-ար, ջրար-ի
2) նր-ակազմ, շամ-ուտ, վիրա-, շեղ-
3) անխա-ան, ող-աձայն, հուսախա-, բոր-
4) Համ-արձումյան, դա-նեպսակ, ող-երգակ, հար-ել
3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում դ:
1) ստահո-, եր-իկ, ան-ամալույծ, վարսան-
2) երիզոր-, եր-վյալ, անդա-ար, որ-ատունկ
3) դ-ում, վաղոր-այն, Տր-ատ, բաղդա-ել
4) կորնթար-, անհող-ող-, ար-ուկ, խոր-ություն
4. Ո՞ր շարքի բոլոր բառերում կրկնակ բաղաձայն չկա:
1) ըն-եմ, կեղ-ամ, տա-ասեռ, վշտա-ուկ
2) զարտու-ի, տա-երք, մանրազ-ին, հինգե-որդ
3) բնօ-ան, հո-ասուն, կիլովա-, ու-եկալ
4) ու-եպայուսակ, տա-աբանություն, ա-ման, ֆի-
5. Ընդգծված բառերից քանիսո՞ւմ հնչյունափոխություն կա:
Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,
Երկնքի մթնած ամպերից իջներ,
Ինչպես փոթորիկ՝ սաստիկ սրընթաց,
Գյուղից սլացան մի խումբ կտրիճներ:
1) երկուսում
2) երեքում
3) չորսում
4) բոլորում
6. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում գծիկով:
1) գիշեր (ցերեկ), ոչ (ոք), ստեպ (ստեպ), տուն (թանգարան)
2) ալ (կարմիր), բուք (բորան), դեփ (դեղին), կողք (կողքի)
3) վերև (ներքև), դեմ (դիմաց), դեսից (դենից), մանր (մունր)
4) ժամ (պատարագ), գնացող (եկող), պատեհ (անպատեհ), առոք (փառոք)
7. Ո՞ր նախադասության մեջ մեծատառի գործածության սխալ չկա:
1) Վրաց Միհրդատ թագավորը Վարդանի Համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում թարգմանի ներկայությամբ:
2) Խրիմյան հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ Մասիսի հողից, Երասխի ջից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և ուղարկեն Վենետիկ:
3) Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ
Ես այսօր կուզեմ երգել,
Որպես մի անհայտ դը Լիլ:
4) Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները՝ Վան, Բագավան, Կարին, Երվանդաշատ, Վաղարշապատ, Նախիջևան, Արտաշատ, բռնված էին Պարսից զորքով:
8. Ընդգծված բառերից քանիսո՞ւմ կա հնչյունափոխություն:
Երբ քունդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գրկեմ, համբույր տամ,
Սրտիդ կպչեմ վառ կարոտով,
Լամ ու խնդամ, մայրի´կ ջան …
(Ա. Իսահակյան)
1) չորսում
2) երկուսում
3) բոլորում
4) երեքում
9. Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում շեշտը վերջին վանկի ձայնավորի վրա չի դրվում:
1) Դոստոևսկի, համակարգիչ, գոնե, մոտ գալ
2) համերկրացի, մանավանդ, գիշանգղ, Հայնե
3) ուրեմն, նվագավարը, փոքր, քանիերորդ
4) ֆուտբոլ, այսինքն, արքայադուստր, քաղաքը
10. Ո՞րը տարագիր բառի հոմանիշը չէ:
1) պանդուխտ
2) թափառական
3) ասպնջական
4) աստանդական
11. Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ չկա:
1) Հայաստա՛ն, անունդ տալիս ժայռի մեջ մի տուն եմ հիշում:
2) Արդեն արծաթն է ցոլում մեկ-մեկ Ձեր ճոխ մազերի պարզ հյուսվածքներում:
3) Տխուր այդ երգը վաղուց եմ լսել, կարծես թե ես եմ այդ երգը հյուսել:
4) Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ, երբ ամեն ինչ երազում է հոգու հետ:
12. Ո՞ր շարքի բոլոր դարձվածքների իմաստներն են ճիշտ բացատրված:
1) քունը խլել-մտատանջել, սիրտը ելնել-հուզվել, գլուխ պահել-թաքնվել
2) աստծու կրակ-շատիժ, ոտքը կապել-արգելք լինել, ջուր ծեծել-լողանալ
3) աչքը բաց-ճարպիկ, հող դառնալ-մեռնել, երես չունենալ-կեղծել
4)  ճանապարհի բերել-դաստիարակել, քամուն տալ-վատնել, երկու խոսք-հակիրճ ասելիք
13. Ո՞ր բառակապակցությունը դարձվածային իմաստ չունի:
1) ճանապարհը ոտքով անցնել
2) ականջին օղ անել
3) խելք խելքի տալ
4) աչքը վրան պահել
14. Ո՞ր շարքի բառազույգերն են հականիշներ:
1) ճիշտ-թյուր, մակերեսային-ծանծաղ
2) կիրթ-անտաշ, բերկրալից-թախծոտ
3) պատվարժան-անարգ, նոր-վերջին
4) կանուխ-վաղ, խորթուբորդ-ողորկ
15. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անհոդակապ:
1) գարեջուր, պարընկեր, հայազգի
2) ազգընտիր, բազկաթոռ, փոշեհատիկ
3) սերմնագռավ, արքայազն, կարճալիք
4) հատընտիր, ադամորդի, աղեխարշ
16. Ո՞ր բառի արմատը ինքնուրույն չի գործածվում:
1) ուղևոր
2) ճեմարան
3) սեղմակ
4) համեղանալ
17. Ո՞ր բառը կազմությամբ բարդ ածանցավոր չէ:
1) չվացուցակ
2) հնգամյա
3) արյունարբու
4) դյուրագրգիռ
18. Ո՞րն է բաշխական թվական:
1) վեցերորդ
2) հարյուրական
3) մի երկու
4)  մեկ քառորդ
19. Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոգնակին կազմում –ներ վերջավորությամբ:
1) պատճեն, արձակագիր, ռուս, հանքափոր
2) մեծատառ, օրինագիծ, հողամաս, նախագահ
3) ամսագիր, ֆիդայի, երկտող, խաղաթուղթ
4) ժամկետ, վայրէջք, նստացույց, վագր
20. Ո՞ր նախադասության մեջ կա ան արտաքին հոլովման ենթարկվող բառ:
1) Սենյակի մի անկյունում՝ գահավորակի վրա, բազմել էր իշխանուհին:
2) Հյուրերի գալուստը զարմացրեց տանտերերին:
3) Վերջապես երևաց ծաղիկներով ու դրասանգներով զարդարված հոյակապ դուռը:

4) Լսելով քրոջը վիրահատող բժշկի անունը՝ Սեդրակը հանգիստ շունչ քաշեց:

Գործնական քերականություն

1. ԱՐՏԱԳՐԵ՛Լ՝ ՄԵԾԱՏԱՌԵՐԸ ԹՈՂՆԵԼՈՎ ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ։
1. ՓՈՔՐ ԾԱՌ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ՆՇԵՆԻՆ. ՀԱԶԻՎ ՀԱՍՆՈՒՄ Է 4-8 Մ
ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ, 10-40 ՍՄ ԲՆԻ ՏՐԱՄԱԳԾՈՎ։ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՊՏՂԱՏՈՒ ԲՈՒՅՍ
ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏ ՆՇԵՆԻՆ ՆԱ& ԲԱՐՁՐ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԾԱՌԱՏԵՍԱԿ Է։ ՀԱՏԿԱՊԵՍ
ԳԵՂԵՑԻԿ Է ՎԱՂ ԳԱՐՆԱՆԸ, ԵՐԲ ԾԱՌԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԾԱԾԿՎՈՒՄ Է
ՁՅՈՒՆԱՍՊԻՏԱԿ ԲՈՒՐՈՒՄՆԱՎԵՏ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ։ ՏԱՐԱԾՎԱԾ Է
ԿՈՎԿԱՍՈՒՄ, ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ, ԻՐԱՆՈՒՄ, ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ, ՓՈՔՐ
ԱՍԻԱՅՈՒՄ։ Լևոն Հարությունյանի «Քո շրջապատի ծառերը» գրքից

Փոքր ծառ է սովորական նշենին. Հազիվ հասնում է 4-8 մ
բարձրության, 10-40 սմ բնի տրամագծով։ Արժեքավոր պտղատու բույս
լինելու հետ նշենին նաև բարձր դեկորատիվ ծառատեսակ է։ Հատկապես գեղեցիկ է գարնանը, երբ ծառը ամբողջովին ծածկվում է ձյունասպիտակ բուրումնավետ ծաղիկներով։ Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Փոքր Ասիայում։

Լևոն Հարությունյանի «Քո շրջապատի ծառերը» գրքից

2. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈՐՈՐԸ ՏԱՐԱԾՎԱԾ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԱՍԻԱՅՈՒՄ,
ԿԱՄՉԱՏԿԱՅՈՒՄ՝ ՄԻՆՉԵՎ ՍԱՌՈՒՑՅԱԼ ՕՎԿԻԱՆՈՍ, ՍԵՎ ԾՈՎԻ ԱՓԵՐԻՆ,
ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ, ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ, ԱՆԴՐԲԱՅԿԱԼՈՒՄ ԵՎ ՕԽՈՏՅԱՆ
ԾՈՎՈՒՄ։ ՄԻՋԻՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՐ Է, ԹԵՎԵՐԸ ՄՈԽՐԱԳՈՒՅՆ՝ ՍԵՎ
ԾԱՅՐԵՐՈՎ. ՄՆԱՑԱԾ ՓԵՏՐԱՎՈՐՈՒՄԸ ՍՊԻՏԱԿ Է, ԿՏՈՒՑԸ ԵՎ ՈՏՔԵՐԸ
ՄՈՒԳ ԿԱՐՄԻՐ ԵՆ։ ԱՄՌԱՆԸ ԳԼՈՒԽԸ ՍԵՎ Է, ՁՄՌԱՆԸ՝ ՍՊԻՏԱԿ, ԱՉՔԻ
ՄՈՏ ՈՒՆԻ ԳՈՐՇ ԿԵՏ։

Սովորական որորը տարածված է Եվրոպայում, Ասիայում, Կամչատկայում՝ մինչև Սառուցյալ օվկիանոս, Սև ծովի ափերին, Անդրկովկասում, Միջին Ասիայում, Անդրբայկալում և Օխոտյան ծովում: Միջին մեծության որոր է, թևերը մոխրագույն՝ սեվ ծայրերով. Մնացած փետրավորումը սպիտակ է, կտուցը և ոտքերը մուգ կարմիր են: Ամռանը գլուխը սև է, ձմռանը՝ սպիտակ, աչքի մոտ ունի գորշ կետ:

 2. ԳՏՆԵ՛Լ, ԹԵ ՈՐ ՇԱՐՔԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԲՈԼՈՐ
ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐՆ ԵՆ ԳՐՎՈՒՄ ՄԵԾԱՏԱՌՈՎ։

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ, ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ
2. ԱՇՈՏ ԵՐԿԱԹ, ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ, ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ
3. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ
4. ԱՌՅՈՒԾԱՁԵՎ ՄՀԵՐ, ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ, ՆԱՐ-ԴՈՍ
5. ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ, ԾԻՐ ԿԱԹԻՆ, ԳԱՅԼ ՎԱՀԱՆ

Եղիշե Չարենց

Картинки по запросу "Եղիշե Չարենց"

Եղիշե Չարենցի մասին

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով –
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. –
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
որշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Գործնականքերականություն

1. Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը
հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։

Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։

2. Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։

Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան

ԵԶԱԿԻ – սար, Արագած, ձյուն, կատար, արև, վիշտ, ցավ, խավար, գարուն, աղբյուր, առու, բուրմունք, թև, զեփյուռ, կակաչ, հով, ծաղիկ, ժայռ, քար:

ՀՈԳՆԱԿԻ – դարեր, ժայռեր, շանթեր, հողմեր, անդունդներ, գագաթներ, լանջեր:

3.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում
–եր վերջավորությամբ։

1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4.եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ

6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ

4. Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։

1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ